3126 դիտում
16:01 22-12-2016
ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինների տված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ տարածքում
Կառավարությունն ընդունել է «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակը այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵԱՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ ողջ տարածքում
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ներկայիս 100,000 ՀՀ դրամի շեմն իջեցնել 50.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, հստակեցվում են ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի անվավեր ճանաչելու փոխարեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի չեղյալ ճանաչելու, ԱԱՀ-ի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման, ինչպես նաև ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անվան, ազգանվան տառասխալներով լրացման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման հետ կապված հարցերը: Վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ի նախագահին որոշմամբ նախատեսված փոփոխությունները կիրառելուց հետո ներկայացնել մոնիթորինգ, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել շուկայի վրա:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
13:16 18-04-2024
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
135016 դիտում
11:08 15-08-2017
Ոստիկանությունը որոնում է սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ տված ֆեյսբուքյան օգտատիրոջը
Այս բաժնից
1120 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1165 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
889 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան