211652_close_icon
views-count1818 դիտում article-date 16:59 22-12-2016

Հրապարակվել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը

«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը երեք լեզուներով տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի նաև մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում: Բացի այդ, այս օրերին երիտասարդ կամավորները մայրաքաղաքի փողոցներում անցորդներին բաժանում են նշված բուկլետները, որոնցում առկա է Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը: Այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ը ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը: Իդեպ, այս տարի առաջին անգամ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով, հունվարի 2-ից կգործեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները:

Նմանատիպ նյութեր