Երիտասարդներն իրազեկում են «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի մասին
Երիտասարդ կամավորները մայրաքաղաքի մարդաշատ հատվածներում անցորդներին բաժանում են « Նոր տարին Երևանում 2017 » միջոցառումների ծրագրի բուկլետներ:
Բուկլետում մանրամասն ներկայացված է ինչպես Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը,
Հիշեցնենք, որ այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները մեկնարկել են դեկտեմբերի սկզբից` «Կարապի լճի» սահադաշտի բացումով և կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ն ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը:
Այս տարի առաջին անգամ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երեք թանգարանները տոնական օրերին, սկսած հունվարի 2-ից, բաց կլինեն մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների և տոնը Երևանում նշող մեր համաքաղաքացիների համար:
«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:
Ծրագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական [url=https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/]կայքում[/url]:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]