1881 դիտում
13:25 21-12-2016
Պետական գույքի կառավարման վարչությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով
2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է:
Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400հազարի փոխարեն:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38մլն 578 հազ.դրամ:
Այսպիսով, օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64մլն 103 հազ. դրամ:
2016 թվականին Վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է: 2016թ. ընթացքում 10 ընկերության մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել: 2016 թվականին իրականացվել է պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:
Այսօրվա դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն: Այս տարի լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազ. դրամ կրեդիտորական պարտք: Իսկ վերջին տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական
պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: Դաշտը մաքրվում է, աստիճանաբար նվազում են նաև կրեդիտորական պարտքերը:
2016թ. ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8548 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8մլն 2հազ. քառ/մետր: Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով:
2016 թվականի ընթացքում կառավարության որոշումներով՝ բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած 14 ընտանիքի սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել են իրենց սենյակները: 2011թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները 913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407:
2016 թվականի ընթացքում Վարչության Աճուրդի կենտրոնում վաճառքի է ներկայացվել 1324 լոտ, որից 514-ը՝ տրանսպորտային միջոց, 42-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 766-ը՝ այլ շարժական գույք, 1-ը՝ մասնավորեցման ենթակա գույք: Ներկայացված լոտերից վաճառվել է 687 լոտ, որից՝ 225-ը՝ տրանսպորտային միջոց, 451-ը՝ այլ շարժական գույք, 11-ը՝ լուծարվող ընկերությունների գույք: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը 2015 թվականի համեմատ աճել է 31 %-ով և կազմում է 53%:
2016թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրաբերության և այլ պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 60 գնորդ, ներդրումային պարտավորությունները նախատեսված էին 507 մլն 545հազ դրամի և 1մլն 370 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Արդեն իսկ կատարված է 424 մլն 589 հազ. դրամի չափով ներդրում, կատարման ժամկետը ուժի մեջ է: Մեկ գնորդի նկատմամբ 60 հազար դոլարի տուգանք է հաշվարկվել: Սոցիալական երաշխիքներից` 66 աշխատատեղ պետք է ստեղծվեր, ստեղծվել է 48-ը, ժամկետը չի սպառվել:
2016 թվականին հարուցված դատական հայցերի ու բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 18մլն 844 հազար դրամ, որից՝ 15մլն 462 հազ. դրամ՝ մասնավորեցման, 3մլն 381 հազ. դրամ վարձակալական գործերով:
Առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով: Ծրագրային մասնավորեցումը նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին