2912 դիտում
18:20 17-12-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարարը ներկայացրեց իր լիբանանյան այցելության արդյունքները, կարևորեց համայնքի կազմակերպվածությունն ու միասնականությունը, հայապահպանությանն ողղված միջոցառումները: Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց Լիբանանում «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ հատկապես դպրոցների ակտիվ մասնակցությունը, շեշտեց, որ այդ շարժումը նպաստում է ամբողջ աշխարհում հայության համախմբմանը:
Քննարկվեց նախարարության երկարաժամկետ ծրագրերին միտված ռազմավարությունը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
16:12 23-02-2016
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն
1313 դիտում
20:30 13-06-2016
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
3077 դիտում
17:50 29-10-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Այս բաժնից
1675 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1525 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան