1246 դիտում
16:12 23-02-2016
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն
Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց փետրվարի 19-ին և 21-ին նախարարության նախաձեռնությամբ Մայենիի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումերը, շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառույցներին ու անհատներին, որոնք աջակցել էին դրանց կազմակերպմանը և առանձնակի կարևորեց Հանրապետության Նախագահի ուղերձը, որն ընթերցվեց Օշականում, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կողմից:
Նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց ԱՊՀ երկրների կրթամշակութային աջակցության, Սփյուռքի կրթօջախներին ուսումնաօժանդակ գրականություն առաքման ծրագրերի և «Սփյուռք» ամառային դպրոցի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց շրջաբերական նամակով դիմել Սփյուռքի բոլոր դպրոցներին և համահայկական կառույցներին՝ օժանդակելու հայոց լեզվի, երգի և պարի ուսուցիչների վերապատրաստմանը «Սփյուռք» ամառային դպրոցում:
Աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը զեկուցեց իրավաբանական, ֆինանսատնտեսական, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունների ընթացիկ գործունեության և իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի մասին, ներկայացրեց «Արի տուն» ծրագրի նախապատրաստական աշխատանքները, փետրվարի 24-ին սիրիահայերի ինտեգրման խնդիրներին վերաբերող աշխատաժողովի կազմակերպման հետ կապված խնդիրները և սփյուռքահայ պատանիների մասնակցությամբ մարտի 5-ին Եռաբլուրում կայանալիք միջոցառումը:
Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Եվրոպայի և Ամերիկայի հայ համայնքների, հայրենադարձության և հետազոտությունների վարչություների կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը և «Հայկական Սփյուռք» տարեգրքի պատրաստման ընթացքը:
Հանձնարարվեց մարտի 3-ին կազմակերպել նախարարության պատվերով իրականացվող հետազոտությունների իրականացման և հրատարակման վերաբերյալ գիտական կառույցների հետ պայմանագրերի կնքումը՝ ապահովելով միջոցառման լուսաբանումը:
Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց մամուլի և հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, զեկուցեց այլ երկրներում ապրող հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացմանը նպաստող ծրագրի մշակման, միսիոներներին վերաբերող միջոցառման ընթացքի վերաբերյալ:
Հանձնարարվեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովի կազմակերպումը հետաձգել, մարտի 1-ին կազմակերպել շտեմարան մուտքագրվող տվյալների վերաբերյալ քննարկում և ներկայացնել հաշվետվություն:
Տրվեցին այլ հանձնարարականներ և դրանք ժամանակին, արդյունավետ ու հետևողականորեն իրականացնելու ցուցում:
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
20:30 13-06-2016
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
3074 դիտում
17:50 29-10-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
2909 դիտում
18:20 17-12-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան