ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեցին ՀՀ կառավարության գերակա ուղղություններով նախատեսված աշխատանքային ծրագրի ճշգրիտ ձևակերպումները և լուծումներով ամրագրված հստակ քայլերը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կոնկրետ առաջարկություններ առողջապահության, տուրիզմի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանման, սիրիահայերի ինտեգրման, սփյուռքում մշակութային ժառանգության պահպանման, տեղեկատվության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: