211652_close_icon

Բելգիայում 10 երեխա է ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական պայթյուններ իրականացնել սուրբծննդյան տոնավաճառներում

views-count2839 դիտում article-date 16:52 17-12-2016
Բելգիայի իրավապահները ձերբակալել են 10 դեռահաս տղաների, ովքեր ծրագրել էին պայթյուններ իրականացնել սուրբծննդյան տոնավաճառներում, հայտնել է Laatste Nieuws-ը։ Տեղեկությունը հաստատել է նաև Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ Վան Դեր Սիպտը։ Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածները ներքաշված են ահաբեկչական խմբավորումների մեջ, որտեղ երեխաներից մահապարտներ են «պատրաստում»։ Տղաները ինտերնետի միջոցով հրահանգներ են ստացել սպանության, ռումբի պատրաստման մասին։ Նախօրեին Der Spiegel թերթը հայտնել էր, որ Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում իրաքյան ծագումով 10-ամյա մի տղա փորձել էր պայթյուն իրականացնել սուրբծննդյան տոնավաճառում, սակայն նրա գործողությունը կանխել էին։

Նմանատիպ նյութեր