Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերության հրամանատարներից մեկը՝ Ումար Ասաադը։ Այդ մասին հայտնել է Al-Masdar պորտալը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։
Հաղորդվում է, որ վերջինս սպանվել է Էլ-Սուխանա քաղաքում տեղակայված իր բազայի վրա իրականացված ավիահարվածի արդյունքում։
Պորտալի տվյալներով՝ Ասաադը Հոմս նահանգում ահաբեկիչների գլխավոր հրամանատարներից մեկը։ Վերջինս մեծ դերակատարում է ունեցել պատմական Պալմիրայի ոչնչացման գործում։
Նշենք, որ վերջին օրերին կատաղի մարտերի արդյունքում ահաբեկիչներին հաջողվել էր կրկին տիրանալ Պալմիրային։ Նրանց վերահսկողության տալ էին հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում գրանցված կիսավեր կամ ավերված հուշարձաններ։