211652_close_icon
views-count4564 դիտում article-date 21:27 15-12-2016

Ստեփանակերտի Թումոն և ԼՂՀ մշակույթի նախարարությունը համագործակցում են Արցախի երիտասարդության համար նախատեսված վեբ կայքի ստեղծման նպատակով

Ստեփանակերտում մեկնարկել է Թումոյի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության համատեղ նախագիծը, որի արդյունքում 2017 թվականի մարտին կհրապարակվի եռալեզու երիտասարդական վեբ կայք արցախցիների համար: Կայքը կծառայի որպես յուրօրինակ հարթակ, պարունակելով թարմացվող տեղեկություններ ԼՂՀ-ում տեղի ունեցող միջոցառումների, զանազան երիտասարդական ծրագրերի, կրթական հնարավորությունների և ցանկացած այլ մշակութային նախաձեռնությունների մասին։ Կայքի պատրաստման առաջին քայլն արդեն մեկնարկել է։ Գրաֆիկական դիզայներ Թենի Ադամյանն այժմ Թումո Ստեփանակերտում վարում է հատուկ աշխատարան, որի շրջանակներում 12 առաջադեմ ուսանողներ սովորում են տարբերանշանի դիզայնի հիմունքներն ու ստեղծում են տարբերանշանի, բրենդային ինքնության և գունապնակի օրինակներ ապագա կայքի համար։ Դեկտեմբերի 17-ին Թումո Ստեփանակերտում կանցկացվի աշխատարանի պրեզենտացիան, որի ընթացքում Թենին և իր ուսանողները կներկայացնեն իրենց աշխատանքները հանրությանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարին և նախարարության այլ ներկայացուցիչների։ Լսարանն ու ներկայացուցիչները հենց տեղում իրենց կարծիքը կարտահայտեն բրենդավորման տարբերակների մասին և կընտրեն դրանցից մեկը։ Այդ բրենդավորումը հիմք կհանդիսանա կայքի ստեղծման համար, որի հետագա քայլերն էլ՝ կայքի դիզայնը, ծրագրավորումն ու բովանդակության ստեղծումը կիրականացվեն Թումոյում՝ 2017- ի սկզբին։ Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատրյանը արտահայտեց իր ոգևորությունը նախագծի առիթով՝ «Մենք շատ զգացված ենք այն վստահությամբ, որ ԼՂՀ կառավարությունն ունի մեր հանդեպ ։ Սա մեր համագործակցության առաջին օրինակն է, և մենք այն համարում ենք ընտիր հիմք հետագա համատեղ նախագծերի իրականացման համար»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր