ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը hայտարարում է ԼՂՀ հռչակման 25-ամյակի տոնակատարության խորհրդանիշի մրցույթ
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը hայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի տոնակատարության խորհրդանիշի մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. մարտի 30-ը ներկայացնել՝ խորհրդանիշի էսքիզը՝ թվային տարբերակով (JPEG, PDF)
- խորհրդանիշի նկարագրությունը և գաղափարական իմաստը,
- մասնակցի տվյալները (ԱԱՀ, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, էլ.հասցե, բջջ. hեռախոս):
Ներկայացված աշխատանքի հեղինակային իրավունքի պատասխանատվությունը կրում է մրցույթի մասնակիցը:
Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնել՝ ք. Շուշի, Մ. Հախումյան 28 հասցեով, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Մշակութային միջոցառումների կազմակերպման և կապերի բաժին» կամ ուղարկել [email protected] հասցեով:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի կողմից: Մրցույթի հաղթող ճանաչված խորհրդանիշի համար սահմանված է դրամական մրցանակ՝ 350.000 դրամի չափով:
Մրցույթի հաղթողի հետ կկնքվի ստեղծագործության օգտագործման իրավունքի օտարման պայմանագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 73-43-88 հեռախոսահամարով: