2273 դիտում
22:50 18-04-2019
Մենդելեևի պարբերական աղյուսակն՝ առաջին կուրսեցիների տեսանկյունից
Դ. Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150 ամյակին նվիրված՝ ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվածգիտաժողովին առաջին կուրսի ուսանողները ներկայացան զեկույցներով՝ ընդգծելով, որ պարբերական աղյուսակը հանդիսանում է ինչպես քիմիայի, այնպես էլ բժշկության ու բժշկական քիմիայի հիմքերից մեկը:
Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը վերհիշելով իր ուսանողական տարիները նշեց, որ տարիներ շարունակ՝ ավանդաբար, բուհում կազմակերպվել է այսպիսի միջոցառում: «Այս անգամ այն համընկել է Մենդելեևի 150 ամյակի հետ: Ես ուրախ եմ, որ առաջին կուրսեցի ուսանողներն ասելիք ունեն: Կա պոտենցյալ, որը պետք է ի հայտ բերել՝ գիտական արդյունքի հիման վրա ավելի բարձր ամբիոններից հանդես գալու համար»,- ասաց պրոռեկտորը՝ շեշտելով, որ քիմիայի դերը բժշկության մեջ միշտ հիմքային է ու արդիական:
Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանն ողջունելով ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվությունը՝ նշեց, որգիտաժողովին ներկայացված են եղել երկու տասնյալից ավելի զեկույցներ, որոնցից ընտրվել են 20-ը, իսկ մյուսները հադեսեն եկել պաստառային զեկուցմամբ:«Այսօր բուհը մեծ տեղ է տալիս հետազոտական աշխատանքներին, որոնք իրականացվում են ուսանողների կողմից: Ապագա բժիշկների հետ մեր խնդիրն է եղել ստեղծել այնպիսի զեկույցներ, որոնք արտահայտում են խնդիրների բուն էությունը»,- ասաց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ առաջին կուրսում ուսանողները ձեռք են բերում փորձ՝ կատարելու այսպիսի աշխատանքներ՝ օգտվել գրականությունից, ձևավորել պաստառներ, հանդես գալ բանավոր զեկույցներով, ինչը հետագա գործունեության համարշատ կարևոր է բաղադրիչ է:
Գիտաժողովի ընթացքում ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողները ներկայացնելովզեկույցները կատարեցին պատմական ակնարկներ, ինչպես նաև մանրամասն անդրադարձան պարբերական աղյուսակի մեջ ընդգրկված տարրերին:
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
22:54 24-09-2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Այս բաժնից
1141 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
697 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար