2457 դիտում
17:33 20-10-2016
Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ հայազգի գիտնականի անվանելու առաջարկը մեզ համար իսկապես ուրախալի փաստ է. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևին և հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, ովքեր Երևանում են՝ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը կարևորել է այն մեծ դերակատարումը, որն ունի ինստիտուտը՝ գիտության զարգացման գործում, նաև անդրադարձ է կատարել հայազգի աշխարհահռչակ գիտնականի գործունեությանը:
«Տեղյակ եմ, պարոն Մատվեև, որ միջուկային 6 տարրերի հայտնագործումը կատարվել է հենց Ձեր 60-ամյա ինստիտուտի կողմից, ինչն ինստիտուտի գիտական բարձր ներուժի լավագույն ապացույցն է: Իսկ այն, որ Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ Ձեզ, պարոն Հովհաննիսյան, առաջարկվել է անվանել ՕԳԱՆԵՍՍՈՆ, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես ուրախալի փաստ է», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ Երևանում գտնվելու օրերին անվանի գիտնականները կհասցնեն վայելել նաև մայրաքաղաքի յուրօրինակ ջերմությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Մատվեևը և Յուրի Հովհաննիսյանը նշել են, որ Երևան այցելելու պահից սկսած՝ արդեն զգացել են մայրաքաղաքի ջերմությունն ու հյուրընկալությունը: Յուրի Հովհաննիսյանը, մասնավորապես, նկատել է, որ երկու տարի առաջ կատարած իր վերջին այցից հետո մայրաքաղաքն ավելի գրավիչ ու մաքուր է դարձել, ինչն իսկապես գնահատելի է:
Նմանատիպ նյութեր
6111 դիտում
23:38 08-06-2016
Մենդելեևի աղյուսակի նոր տարրը կանվանեն ի պատիվ հայազգի պրոֆեսորի` «Հովհաննեսոն»
1278 դիտում
22:54 24-09-2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի