211652_close_icon
views-count3766 դիտում article-date 16:18 15-12-2016

Ֆիլիպինների նախագահի՝ սպանություններ կատարելու մասին խոստովանությունները կարող են իմփիչմենթի հանգեցնել

Այն բանից հետո, երբ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարեց, որ անձամբ է սպանել թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մի քանի հանցագործների, երբ զբաղեցնում էր Դավաոյի քաղաքապետի պաշտոնը, երկրի սենատորները հայտարարել են, որ նրա հայտարարությունը իմփիչմենթի հիմք է հանդիսանում, գրում է The Guardian պարբերականը։ Դուտերտեի հիմնական քննադատներ, սենատորներ Լեյլա դե Լիման և Ռիչարդ Գորդոնը (վերջինս ղեկավարում է սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովը) հայտարարել են, որ Դուտերտեի հայտարարությունը շատ հանգիստ կերպով կարող է նրան զրկել նախագահի լիազորություններից։ «Դա դավաճանություն է հանրային վստահությանը, ինչն անթույլատրելի է, քանի որ զանգվածային սպանությունները համարվում են հատուկ ծանր հանցագործություններ, որոնք, ըստ երկրի սահմանադրության, կարող են իմփիչմենթ հայտարարելու հիմք հանդիսանալ»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է Լիման։ Թերթը, սակայն, նշում է, որ դժվար թե գործը հասնի իմփիչմենթին, քանի որ գործընթաց սկսելու համար հարկավոր կլինի ներկայացուցիչների պալատի անդամների 1/3-ի, իսկ այն հայտարարելու համար՝ 2/3-ի համաձայնությունը։

Նմանատիպ նյութեր