211652_close_icon
views-count36800 դիտում article-date 21:40 14-12-2016

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. ճանապարհային ոստիկանները՝ վաշտի հրամանատարի գլխավորությամբ, տեղի Ճանշինականների հետ դարձել էին «քարշակավար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյունը անակնկալի է բերել ոչ միայն վարորդների, պետական չինովնիկների, ուժային կառույցների ներկայացուցիչներին, այլ նաև անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնց անիվների մեծ մասը ձմեռային չեն եղել՝ դուրս էին բերում տեղի ճանշինի աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները: Աշխատանքները տեղում ղեկավարում էին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը: Բարեբախտաբար, նշված հատվածում ավտովթարներ տեղի չունեցան, սակայն վարորդների մի մասը նշում էր, որ ինչքան էլ ճանշինականները տրակտորներով ճանապարհից հեռացնում էին ձյունը, միևնույն է՝ օգուտ չէր տալիս, քանի որ ձյունն ու բուքը չէր դադարում: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր