Սահակ Կարապետյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում
ՌԴ Դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է երկրի գլխավոր դատախազի տեղակալ, նա կփոխարինի Ալեքսանդր Զվյագինցևին, հաղորդում է Tass-ը։
Մինչ նոր պաշտոնին նշանակվելը Կարապետյանը զբաղեցրել է ՌԴ ԳԴ միջազգային իրավական համագործակցության հարցերով գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը։
Նրան նոր պաշտոնին նշանակելու մասին որոշումն ընդունվել է այսօր պալատի լիագումար նիստի ժամանակ։
Ս. Կարապետյանի թեկնածությունը Դաշնային խորհրդի քննարկման ժամանակ առաջադրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ: