Մերկելն ու Օլանդը առաջարկում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները
                        Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել է երկարաձգել հակառուսական տնտեսական պատժամիջոցները՝ Ղրիմում տիրող իրավիճակի պատճառով, ինչին հավանություն  է տվել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ  պատժամիջոցները վերացնելու համար  Արևմուտքը պայման է դնում Ուկրաինային վերաբերող Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

