9748 դիտում
13:40 13-12-2016
Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրասենյակը հիմնադրվել է «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջեֆրի Պարեչանը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՇԶՀԳ երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։
Քաղաքապետ Կ. Փարեմուզյանը իր խոսքում նշեց, որ գրասենյակը, թեև 20 օր է, ինչ գործում է, սակայն այդ 20 օրերի ընթացքում քաղաքացիներից արդեն ստացել է 178 դիմում, կատարվել է նաև 703 փաստաթղթային շրջանառություն։
Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանն էլ հույս հայտնեց, որ սա վերջինը չէ և մարզի բոլոր համայնքներն էլ նման գրասենյակի կարիքն ունեն։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
23:16 12-11-2019
Լիճք գյուղում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ