12717 դիտում
10:47 13-12-2016
«Ժառանգություն» կուսակցության ճյուղերը տարբեր տեսլականներ ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նրանց մոտ չի ստացվում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ էլ իշխանական ուժերի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով գնալ, որևէ ձևաչափի մեջ տեղավորվել։ Ինչո՞ւ, որովհետև այս կուսակցությունում բազում ճյուղեր կան, որոնք կուսակցության ապագայի մասով տարբեր տեսլականներ ունեն։
Օրինակ՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կտրուկ դեմ է դաշինքի որևէ ձևաչափի՝ հիմնավորելով թե որևէ ուժ չկա իրենց համար ընկալելի, որ կարելի լինի «լեզու գտնել»։ Արդյո՞ք նրանք էլ են սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին,
«Ժողովուրդ»-ի այս հարցին Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, չկա նման քննարկում»։ Հավելենք, որ «Ժառանգությունը» քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում նաև «Համախմբում» կուսակցության հետ։ Իսկ երեկ կազմավորված ընդդիմադիր դաշինքի հետ «Ժառանգության» միավորումը պարզապես չստացվեց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
17:26 31-08-2019
Վարչապետը հանդիպել է տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»