211652_close_icon
views-count2838 դիտում article-date 17:49 12-12-2016

Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Իրաքի եզդիների ցեղասպանությունը

Ֆրանսիայի խորհրդարանը կիրակի ընդունել է բանաձև՝ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության գործով: «Մենք շարունակում ենք բանակցել ֆրանսիացի գործընկերնրի հետ և հուսով ենք,որ Ֆրանսիական Սենատի կողմից ընդունված բանաձևը կօգնի եզդիների հանդեպ կատարված հանցագործությունները ճանաչել դրանք, որպես ցեղասպանություն».- ասել է Ֆրանսիայի եզդիների միության նախագահ Վիտալի Նաբիևը՝ ավելացնելով, որ այս բանաձևը իրենց երկու տարվ աշխատանքի արդյունքն է: Սենատի բոլոր 309 անդամները քվեարկել են ցեղասպանության ճանաչման օգտին: Այս բանաձևի օգնությամբ, ֆրանսիայի սենատորները կհամոզեն կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ուղարկել այն Միջազգային քրեական դատարան: [b]ՍԻՆՋԱՐ լրատվական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր