211652_close_icon
views-count5302 դիտում article-date 18:09 11-12-2016

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսում գտնվող ուղղափառ եկեղեցում․ կան զոհեր և վիրավորներ

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի ուղղափառ եկեղեցում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ։ Մեծ թիվ են կազմում նաև վիրավորները։ Պարբերականները նշում են, որ պայթուցիկ սարքը եկեղեցում թողել է մի կին ու հետո հեռացել։ Կահիրեի ոստիկանությունն ու համապատասխան մարմինները տանում են աշխատանքներ՝ պարզելու համար դեպքի կազմակերպիչներին։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր