211652_close_icon
views-count2859 դիտում article-date 13:56 30-09-2017

ՔԱԳՎ պետի շնորհավորական ուղերձը ՀՀ ավիացիայի օրվա կապակցությամբ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 84-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: Ավիացիայում ամենից կարևոր գործոնն անվտանգ և ապահով թռիչքներն են: Թող, որ բոլոր թռիչքները և վայրէջքները լինեն հավասար, փափուկ և առանց խոչընդոտների։ Այդպիսի արդյունքների կարող ենք հասնել միայն բոլորիս համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ: Ձեզ ցանկանում եմ ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»:

Նմանատիպ նյութեր