38397 դիտում
21:03 03-08-2020
Արարատի մարզում 31-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարարտի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Հրաչիկ Օ.-ն Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Շուշանիկ Բ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին հայտնել ոստիկանության Մասիսի բաժին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ա. Բեգլարյանի գլխավոությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից