211652_close_icon
views-count7077 դիտում article-date 15:11 06-12-2016

Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է հայտնի փաստաբան Սիմոն Ծատուրյանը

Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում ընթացող կողոպուտի գործով հարուցված քրեական գործով նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Դատարանի մամուլի խոսնակի խոսքով՝ քրեական գործի քննման ընթացքում հայտարարություններ անելու պահին վատացել է փաստաբանի ինքնազգացողությունը։ Կանչվել է շտապօգնություն, և բժիշկները փորձել են օգնութուն ցուցաբերել նրան, սակայն դա նրանց չի հաջողվել. Պարզվել է, որ Ս. Ծատուրյանի մահն առաջացել է սրտի անբավարարությունից։ Ս. Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել էր բզմաթիվ աղմկահարույց դատական նիստերի։ Նա, մասնավորեապես, ներկայացրել էր 2006 թվականի մայիսին Մոսկվա-Սոֆրինո գնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով տուժողի շահերը;

Նմանատիպ նյութեր