211652_close_icon
views-count57213 դիտում article-date 12:35 06-12-2016

Արտակարգ դեպք՝ քոլեջում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած թունավորումների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 8-ին, ժամը 12։00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչներ, 15-ամյա Թամարա Մալխասյանը, 15-ամյա Տաթևիկ Մկրտչյանը, 16-ամյա Գայանե Մարգարյանը, 15-ամյա Հասմիկ Մանուկյանը և 16-ամյա Սոֆյա Դավթյանը նշված քոլեջում դասապրոցեսի ընթացքում զգացել են, որ թույլ են զգում իրենց և վատանում է ինքնազգացողությունը։ Վերջիններս «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազ՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվում է օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկել երեխաների կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատախազության կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր