Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է Շավքաթ Միրզիյաևը
Ուզբեկստանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է այդ երկրի վարչապետ և նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյաևը, հաղորդում է Interfax-ը։
Վերջինիս օգտին, ինչպես հայտարարել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա-Ուլուկբեկ Աբդուսալոմովը, իրենց ձայնն է տվել ընտրողների 88.61 տոկոսը կամ 15 մլն 909 հազար 724 մարդ։
Նրա թեկնածությունը ընտրություններում առաջադրել էր Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
Հիշեցնենք, որ այդ երկրում վաղաժամկետ նախագահական ընտրություններ նշանակվեցին երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո։ Նա մահացել է սեպտեմբերի 2-ին, 79 տարեկան հասակում, ինսուլտի հետևանքով։