211652_close_icon
views-count35186 դիտում article-date 09:16 05-12-2016

Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մահվան ելքով վրաերթի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Վաղարշապատի բաժին է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 58-ամյա Նիկողոս Անտոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին իր վարած Վազ 2107 մակնիշի 34 TV 805 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն անծանոթ հետիոտնին, սակայն վախենալով հաշվեհարդարից՝ ավտոմեքենայով դիմել է փախուստի, իսկ ժամեր անց տեղեկանալով, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը իրեն են որոնում, մեղայականով ներկայացել է։ Քննիչի որոշմամբ Ն. Անտոնյանը որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ նրա վարած ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/102980/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1.5 կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 39-ամյա Խաչիկ Հովսեփյանին: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր