211652_close_icon
views-count11001 դիտում article-date 00:48 06-06-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վրաերթ կատարող ՊՆ աշխատակիցը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Վերջիններս պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ 51-ամյա Մարատ Ստեփանյանն էր, ով վրաերթի էր ենթարկվել Բագրևանդ փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողմից: Մինչ ոստիկանները պարզում էին Mercedes-ի վարորդի և համարանիշի տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայանում Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան փողոցի բնակիչ 35-ամյա Արման Կարապետյանը և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած Mercedes մակնիշի 30 ՏՏ 559 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո ինքը, վրաերթի ենթարկվածին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, վերադարձել տուն, փոխել իր հագուստը, քանի որ օգնություն ցուցաբերելու ժամանակ արյունոտվել էր իր շորերը և մեքենան էլ գտնվում է շենքի բակում: Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայողները շենքի բակում են և սպասում են որպեսզի քննիչի զննությունից հետո ավտոմեքենան տեղափոխվի Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Ա . Կարապետյանը ՀՀ ՊՆ աշխատակից է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր