Arm fashion Day. Հայուհու նախաձեռնած նմանը չունեցող ցուցադրություն Մոսկվայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        «Arm fashion Day» հայկական ապրանքանիշն այլևս միջազգային հարթակ է մոդելավորող-դիզայներների համար աշխարհի տարբեր երկրներից:
 Մեր հայրենակցուհի Նաիրա Նիազյանին հաջողվեց իր ստեղծած  հայկական նախագիծը հանել մի նոր՝ միջազգային ասպարեզ, որն արվեց անդադար աշխատանքի և բազում համագործակցությունների արդյունքում: 
Մոսկովյան նորաձևության շաբաթն անփոփոխ երեկոյին իրենց աշուն-ձմեռ 2016 թ.  և գարուն -ամառ 2017 թ. հավաքածուներն ներկայացրին 15 ՝  կանանց և տղամարդկանց, մանկական հագուստի և աքսեսուարների  մոդելավորող-դիզայներներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից , Հայաստանից, Ուկրաինայից, անգամ՝ Լիբանանից:  
Ցուցադրությունն անցկացվեց դուդուկի միջազգային փառատոնի ղեկավար , հայտնի դուդուկահար Հովաննես Ղազարյանի և նախագծի երաժշտական պրոդյուսեր Greg Avak -ի համատեղ երաժշտական համարի ներքո: Ցուցադրությունն ամփոփեց Ռուսաստանի 2016 թ. ընտրված հայ գեղեցկուհի Մարգարիտա Ավագյանը:
 Ի դեպ, պետթ է նշել, որ եզրափակող ելույթներով  հանդես եկան նաև ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի և մանեքեն  Աննա Կալաշնիկովան,  աշխարհի գեղեցկուհիներից Էմիլլի Դոբրևան, մեր հայրենակցուհիներ՝ Սյուզաննա Մարգարյանը, Վերա և Ռենա Հովհաննիսյանները:
Ռուսաստանյան դիզայներների խոսքով ՝  իրենց նույնպես մեծ պատիվ է հանդես գալ հայկակակ ապրանքանիշի ներքո, քանզի որակային առումով նախագիծը չի զիջում այլ հեղինակավոր հարթակների՝ լույսի, ձայնի, երաժշտության  և տեխ. սպասարկման տեսանկյունից:
Նախագծի երրորդ շրջանը նշանավորվեց նաև այսուհետ «Arm fashion Day» -ի պատվիրակություններից երկուսի ներկայությամբ. Հայաստանից՝  Ռուբինա Գրիգորյանի, հայտնի վարսահարդարի, դիմահարդարի և լրագրողի ուղեկցությամբ, Բելոռուսից ՝ Նինել Առաքելյանի  ղեկավարությամբ:
 Նորաձևության երեկոն  վարելը  վստահվել է հեռուստալրագրող, մեր հայրենակից Ռուբեն Մխիթարյանին, ում խոսքով մեծ բավականություն էր աշխատել այդ նոր  ֆորմատով, հանդես գալով որպես  շուրջ 15 դիզայներների, արտիստների , նկարիչների խոսնակ՝   չորսժամյա երեկոյի ամբողջ ընթացքում  հանդիսատեսին պահելով առույգ և  առավել  գեղեցիկը  տեսնելու ակնկալիքով:
                                            
                    
                                            
                        
            

