211652_close_icon

Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

views-count5543 դիտում article-date 23:51 03-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին: Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր