211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենին

views-count1178 դիտում article-date 18:28 16-05-2014
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին: Հանդիպմանը, որին Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախի զարգացման գործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը` հույս հայտնելով, որ նման հայրենանվեր կեցվածք կառույցը կցուցաբերի նաեւ ապագայում:

Նմանատիպ նյութեր