7605 դիտում
10:01 02-12-2016
Շփման գծում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:
Ինչ վերաբերում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած §դաժան մարտերի ընթացքում¦ հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան:
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
Նմանատիպ նյութեր
6287 դիտում
09:05 16-05-2016
Շփման գծում այս գիշեր իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
5644 դիտում
09:25 25-06-2016
Այս գիշեր շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»