211652_close_icon
views-count7676 դիտում article-date 13:30 01-12-2016

Ժոզե Մոուրինյո. Մենք գիտենք, թե ինչի համար ենք գնել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը` Անգլիական Լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում «Վեսթ Հեմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102772/]հանդիպմանը[/url] (4:1): «Ես շատ գոհ եմ:Սա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ Հենրիխը առաջադիմում է: «Ֆեյենորդի» հետ խաղից հետո կարող էր թվալ, թե դա այլ ֆուտբոլ է, սակայն այժմ մենք խաղացինք ԱՊԼ-ի տիպիկ ներկայացուցչի դեմ, և Մխիթարյանը կարողացավ իրեն ցույց տալ: Ես իսկապես ուրախ եմ: Մենք գիտենք, թե ինչի համար ենք գնել նրան և սպասում ենք, որ նա հարմարվի: Ինչպես երևում է, դա շուտով կլինի», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ Մխիթարյանն այդ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Sky Sport-ը նրան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել:

Նմանատիպ նյութեր