Ուկրաինան Ղրիմի հետ սահմանի հարևանությամբ հրթիռային վարժանքներ է սկսել
Ուկրաինայի հարավում՝ Ղրիմի հետ սահմանին մեկնարկել են զորավարժություններ՝ հրթիռների ներգրավվածությամբ։ Այդ մասին հայտնել է «Հարավ» Ռազմաօդային հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կրիժանովսկին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Այսինքն, ամեն ինչ ընթանում է այն ծրագրով, որը և նախատեսել են»,-ասել է Կրիժանովսկին։
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր նախազգուշական հայտարարություն, որում ասվում էր, որ Ղրիմի մոտակայքում ուկրաինական հրթիռների արձակման դեպքում Ռուսաստանը կկիրառի հակաօդային պաշտպանության համակարգեր և կոչնչացնի ուկրաինական հրթիռները։