5079 դիտում
22:25 25-10-2016
«Ստվերից դուրս» խորագիրը կրող միջոցառմանը ներկայացվել են հատուկ կարիք ունեցող երիտասարդների աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ստվերից դուրս» խորագիրը կրող հետաքրքիր և բովանդակալից միջոցառումը:
Միջոցառմանը ներկայացված էին «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն հաճախող հատուկ կարիք ունեցող երիտասարդների աշխատանքները:
-Այս միջոցառման նպատակն է ստվերից դուրս բերել հատուկ կարիք ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ ներկայացնելով հասարակությանը նրանց հարուստ, գունեղ և հետաքրքիր ներաշխարհն ու թաքնված կարողությունները,- նշել են միջոցառման կազմակերպիչները:
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին «Մայրի» կենտրոնի երիտասարդների և գեղանկարիչ Ֆրենկ Գասպարյանի աշխատանքները, ինչպես նաև հնչեց հոգևոր երաժշտություն, և ներկայացվեց «Կարմիր գլխարկի հետքերով» խորագիրը կրող ստվերների թատրոնը:
[b]«Նարեկացի» արվեստի միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին