211652_close_icon
views-count13868 դիտում article-date 21:00 29-11-2016

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը երկրում եռօրյա սուգ է հայտարարել` ի հիշատակ Կոլումբիայում տեղի ունեցած ավիաղետի զոհերի: Չարթերային օդանավը Կուլումբիայից Բրազիլիա էր թռչում և Մեդելյին քաղաքի մոտակայքում աղետի է ենթարկվել: Ներկա պահին նշվում է 75 զոհի մասին: Եվս 6-ը ողջ են մնացել: «Այս տխուր պահին ես իմ ցավակցությունն եմ հայտնում տասնյակ բրազիլական ընտանիքներին, որոնք աղետի արդյունքում հարազատներ են կորցրել: Մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցույց տալ տուժածների ընտանիքներին», ասել է Տեմերը: Հիշեցնենք, որ օդանավում է գտնվել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը, որի 28 խաղացող և ներկայացուցիչ զոհվել է: Նշենք, որ նույն ինքնաթիռը մեկ ամիս առաջ սպասարկել է Արգենտինայի հավաքականին` Մեսիի գլխավորությամբ: Աղետի հիմնական պատճառ է առայժմ համարվում եղանակային անբարենպաստ պայմանները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր