Եռօրյա սուգ Բրազիլիայում
Բարզիլիայի Բելո Օրիզոնտե քաղաքի իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ: Հիշեցնենք, որ ճանապարհային էստակադայի փլուզումը 4 մարդու մահվան պատճառ դարձավ կա ավելի քան 22 վիրավոր: Կամուրջն ընկել էր ավտոբուսի եւ շինարարներ տեղափոխող երկու բեռնատարների վրա: Նշենք, որ "Մինեյրաո '' մարզադաշտից 3 կմ հեռավորությամբ գտնվող փլված կամրջի կառուցումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ անավարտ էր քանզի խաղերից առաջ բրազիլացիները հանրահավաքներ էին անցկացնում մեղադրելով իշխանություններին իրենց խնդիրներն անտեսելու մեջ: