Փարիզը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին Հալեպի իրավիճակի հարցով անհապաղ նիստ գումարել
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն կոչ է արել անհապաղ նիստ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ կապված Հալեպում օրեցօր վատթարացող իրավիճակի հետ, հաղորդում է Reuters-ը;
«Ավելի, քան երբևե, մենք պարտավոր ենք շտապ գործադրել բոլոր միջոցները, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները և ազատ մարդասիրական օգնություն իրականացվի»,-ասել է Էյրոն։
Վերջին ամիսներին Հալեպում իրավիճակը սարսափելի կերպով սրվել է։ Դաժան մարտերը քաղաքում ու նրա մերձակայքում շարունակվում են։ Ահաբեկիչներն ավելի քան 250.000 խաղաղ բնակիչների են հսկում և խոչընդոտում քաղաքից նրանց դուրս գալու բոլոր փորձերին։
Վերջին օրերին, սակայն, Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Հալեպի ևս 14 թաղամասեր։ Ահաբեկիչների վերահսկողությունից դուրս են եկել 8500 խաղաղ բնակիչներ։