Ուկրաինայի վարչապետն արևմտյան գործընկերներին կոչ է արել շուտափույթ գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն արևմտյան գործընկերներին կոչ է արել շուտափույթ գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ կապված Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի էական մեծացման հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը:
Յացենյուկն ընդգծել է, որ Ռուսաստան զգալի կերպով մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում և կարծիք է հայտնել որ համապատասխան արտակարգ ժողովներ պետք է գումարվեն նաև ԵԱՀԿ-ում ու ԵՄ-ում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը նպատակամղված պատերազմ է սկսել Եվրոպայում, ինչի մասին գիտի ողջ աշխարհը և ինչն այլևս անհնար է թաքցնել: