Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան. Նաիրա Նահապետյան. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են: Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված: Մամուլը վերջերս գրել էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատգամավոր է ցանկանում դառնալ:
ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ, երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը: Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»: «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերևա»:
Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»: Փաստորեն, պատգամավոր լինելը, ըստ Նաիրա Նահապետյանի, թագուհի դառնալու ամենակարճ ճանապարհն է: Ա՜յ քեզ հոգեբանություն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]