Զլաթան Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը տևական ընդմիջումից հետո լիարժեք հանդիպում անցկացրեց ընդդեմ «Ֆեյենորդի» (4:0)` Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում:
«Ես գիտեմ Միկիին, քանի որ ամեն օր նրան տեսնում եմ մարզումներին: Հուսով եմ, որ այժմ նա բոլորին ցույց տվեց, թե ով է: Նա վստահ է իր ուժերին: Մխիթարյանը վնասվածք ուներ և դժվարությամբ էր ապաքինվում:
Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, որը պետք է օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից: Մարզիչն ունի 25 խաղացող և հենց նա է որոշում, թե ով պետք է խաղա: Մխիթարյանը շատ բարձրակարգ խաղացող է, ասել է Իբրահիմովիչը»: