3384 դիտում
17:48 25-11-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը Փարիզում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Դատական կատարողների միջազգային միության, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար կազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են միջազգային համագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման և առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարներն ու Ծառայության որդեգրած քաղաքականությունը և հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում:
Նմանատիպ նյութեր
6636 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
3332 դիտում
16:03 19-05-2017
ԴԱՀԿ ղեկավարը Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ
Այս բաժնից
781 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1123 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
784 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը