Անհաջող օր՝ մոտոցիկլավարի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի ավտոճանապարհներից մեկում անհավանական դաժան ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeLeak-ը:
Տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է խուսափելով ավտոճանապարհին շրջադարձ կատարող ավտոմեքենայի հետ բախումից՝ մոտոցիկլավարը ձախ թեքվում և կորցնելով կառավարումը՝ հարվածում էլեկտրասյանը, որն էլ տապալվում է գետնին ու հարվածում մոտոցիկլավարին, ով գետնին պառկած դեռ չէր հասցրել ուշքի գալ նախորդ հարվածից:
Ուժգին հարվածից վարորդը կրկին վայր է ընկել:
Ավելի ուշ նա մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: