Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրել
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. Այս մասին Shamshyan.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա՝ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: