Վանաձորում 32-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հաշվապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 9 շենքի բնակիչ, 32-ամյա Դավիթ Սահակյանը իր վարած BMW մակնիշի 34 TR 008 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել Հերմինե Չիլինգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ Տարոնի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանում քննիչը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած Հ. Չիլինգարյանն աշխատում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում՝ որպես հաշվապահ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի