211652_close_icon

Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում. Էջմիածնի քաղաքապետն ու մանկատան սաները օգնության ձեռք են մեկնում բազմազավակ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count32825 դիտում article-date 14:54 24-11-2016
«Մեր հոգու սերը ձեզ» խորագրով բարեգործական համերգ անցկացվեց Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի պալատում՝ Էջմիածնի քաղաքապետարանի մշակութային խմբերի եւ «Մեր տունը» հասարակական կազմակերպության սաների մասնակցությամբ: Ուշագրավ է, որ այս հասարակական կազմակերպությունում հենց անօթեւան աղջիկներ են, ովքեր իրենք որոշել էին օգնության ձեռք մեկնել փոքրիկ Մարիամիկին: Համերգի տոմսերի իրացումն իր վրա վերցրեց Էջմիածնի քաղաքապետարանը՝ թվով 450 տոմս՝ 450 000 դրամ ընդհանուր արժեքով, գնեցին հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցները: Ողջ այդ հասույթի հետ հիմնական բնակության վայր չունեցող ընտանիքի աջակցության համար տեղում հանգանակություն էր կազմակերպվել: Առաջինը հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը դրամ գցեց բարեգործական արկղում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր