22354 դիտում
11:28 03-05-2015
Եթե Արարատի մարզպետը իր խոսքը գործ չդարձրեց, այլ «օդ կրակեց», ապա բազմազավակ ընտանիքին օգնության ձեռք մեկնեց ԱԺ պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 22-ին լուր էր հրապարակել՝ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, որտեղ գայլը հոշոտել էր սոցիալապես անապահով ընտանիքին պատկանող գառներին՝ տալով նյութական խոշոր չափի վնաս:
Հրապարակումից հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խոստացել էր, որ մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի կարիքավոր ընտանիքին, սակայն մարզպետը մինչ այսօր իր խոսքը գործ չի դարձրել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութի հրապարակումից հետո այս ընտանիքին օգնության ձեռք է մեկնել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, դրամական օգնություն տրամադրելով Հենրիկ Հովհաննիսյանին, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ այդ գումարով ինքը մի քանի գառ կառնի և իր շնորհակալությունն էր հայտնում պատգամավոր Մ. Սեդրակյանին, ասելով. «Երբեք չէի սպասի, որ իմ պատգամավորի փոխարեն մեր բազմազավակ ընտանիքին օգնության ձեռք կմեկներ մեկ այլ պատգամավոր»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/22/50496/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղի բնակիչ, 60-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի տղան՝ Հրաչյա Հովհաննիսյանը, առավոտյան մտնելով իրենց պատկանող գոմ՝ այնտեղ հայտնաբերել էր գայլի, որն ամբողջովին հոշոտել էր նրանց պատկանող 28 ոչխարների և գառների մի մասին: Գայլը ամբողջովին սատկացրել էր 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ էր հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնել էր, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Երբ Հրաչյան մտել է գոմ, գայլը փորձել էր հարձակվել նաև նրա վրա, սակայն նա ճիշտ կողմնորոշվելու արդյունքում կարողացել էր օգնության դիմել հորը և հարևանին, ովքեր շտապ ժամանել էին գոմ և կարողացել էին գազազած գայլին վնասազերծել. մի քանի անգամ գյուղատնտեսական գործիքով հարվածներ էին հասցրել, որից հետո որսորդական հրացանով կարողացել էին սատկացնել գայլին:
Իրավիճակի մասին տեղեկացվել էր ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել էին Արարատի մարզային փրկարար վարչության աշխատակիցները:
Օպերատիվորեն ժամանել էր նաև գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատի մարզպետարանից՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը և անասնաբուժական ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Շամո Բաքոյանը, ովքեր ուսումնասիրել էին իրավիճակը:
Ինչպես մարզպետարանի պաշտոնյաները, այնպես է գյուղապետը, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ հնարավորության սահմաններում պետք է օգնության ձեռք մեկնեն տուժած ընտանիքին և իրոք, նրանք պետք է իրենց խոսքը օպերատիվորեն գործի վերածեն, քանի որ ընտանիքը բաղկացած է 12 շնչից և սա նրանց միակ ապրուստի միջոցն էր, ու եթե օգնության ձեռք չմեկնեն, մի օր ականատես կլինենք, թե բանկի աշխատակիցները ինչպես են «սև թուղթ» ձեռքներն առած, «գրոհում» այս ընտանիքի վրա, քանի որ Հովհաննիսյանները վարկով գումար էին վերցրել և ներ էին դրել այս գործում, որովհետև նրանք սիրում են իրենց գյուղը և մտադիր չեն արտագաղթել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասել էր. «մեր բնակչին անօգնական չենք թողնի, օգնության ձեռք ենք մեկնելու, որպեսզի բազմանդամ ընտանիքը զգա, որ մարզպետարանն ու գյուղապետարանը իրեն միայնակ չեն թողնում»: Իսկ անասնաբույժն էլ ասել էր, որ հոշոտված ոչխարները պետք է թաղվեին մոտ 5-6 մետր խորության վրա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+