Այս գիշեր Տաշիրում գրանցվել է -26 աստիճան. Գագիկ Սուրենյան
Այս գիշեր Տաշիրում(Կալինինո) գրանցվել է -26, Աշոցքում -23, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում -16, Երևանում -7...-8: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Իսկ ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: