211652_close_icon

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտում հաջողված ծրագրերին աջակցելու ուղիները

views-count730 դիտում article-date 17:47 23-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ: «Այսօր մենք մշակում ենք ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության ակնկալիքների վերաբերյալ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպման մասնակիցները մատնանշել են այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են ոլորտում արդյունավետ գործունեության ծավալմանը, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, այդ թվում` ոչ ավանդական մշակաբույսերի (արտիճուկի, ոսպի, ոլոռի, հնդկացորենի, սագախոտի և այլն) արտադրության, տեղական թարմ պտուղ-բանջարեղենի և չրերի արտահանման, տեղական գյուղմթերքի իրացման համար նոր շուկաների բացահայտման ու արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցերին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման և որպես կարևոր բաղադրիչ` օրգանական պարարտանյութերի արտադրության կարևորությունը, որն ունի արտահանման մեծ ներուժ: Քննարկվել են նաև լոգիստիկայի ու մարքեթինգի իրականացմանը, ինչպես նաև հայկական արտադրանքի բրենդավորմանը վերաբերող հարցեր: Նախարարը առաջարկել է մասնակիցներին նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի հետ համագործակցությամբ կազմել համապատասխան ծրագրեր` ներառելով բոլոր բարձրացված առաջարկները և ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` միջազգային կազմակերպությունների միջոցով ներդրումներ ներգրավելու նպատակով: Իգնատի Առաքելյանը շեշտել է, որ միշտ բաց է և պատրաստակամ քննարկել բոլոր խնդիրներն ու առաջարկները: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր