211652_close_icon
views-count1970 դիտում article-date 14:20 23-11-2016

‹‹Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր››. Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում: Նա մասնավորապես նշել է. ‹‹Ձեր հայրենանվեր գործունեությամբ դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ եւ առաջ գործ է: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու և հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Անհնար է մոռանալ Սարգիս Պողոսյանի քայլը, ով քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից կամավոր մեկնեց Արցախ՝ իրականացնելու զինվորական հերթապահություն: Ձեր այդ քայլը հայ ժողովրդի հավաքական կամքի միասնության և հաղթական ոգու դրսևորում էր››:

Նմանատիպ նյութեր